Մխիթարյանը ճանաչվել է «Արսենալ»-«Սպորտինգ» խաղի լավագույն ֆուտբոլիստ  

Armenpress 12:18, 9 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Եվրոպայի լիգայի 4-րդ տուրի «Սպորտինգ»-ի դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրոպայի լիգայի խմբային փուլում «Արսենալ»-ը 4-րդ տուրում հյուրընկալել էր Լիսաբոնի «Սպորտինգ»-ին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 0:0 հաշվով: Խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել է Մխիթարյանը:

Այս տուրից հետո «Արսենալ»-ն ապահովեց տեղն Եվրոպայի լիգայի փլեյ-օֆում: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am