Անցկացվել են ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի և ՀՀ ՊՆ 2019թ. համագործակցության պլանի նախնական քննարկումներ

Armenpress 16:45, 8 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 6-ից 8-ը ՀՀ պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» ծրագրի 2018թ. համագործակցության պլանի համաձայն Հայաստան է այցելել ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» ծրագրի ակադեմիական համանախագահ, պաշտոնաթող բրիգադի գեներալ Էռնեստ Բենոն /Կանադա/: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի նպատակն է ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» ծրագրի և ՀՀ պաշտպանության նախարարության 2019թ. համագործակցության պլանի վերաբերյալ նախնական քննարկումների անցկացումը:

Այցի շրջանակում Էռնեստ Բենոն ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի Հրամանատարաշտաբային ֆակուլտետի ունկնդիրների և պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի համար հանդես է եկել ՆԱՏՕ-ի անդամ երկրներում օպերատիվ և ռազմավարական մակարդակի կրթության կազմակերպման և անցկացման վերաբերյալ դասախոսությունների շարքով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am