Քենիայում գտել են աշխարհում ամենափոքր կապիկի մնացորդները

Armenpress 16:36, 8 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտնականները հայտնաբերել են Երկրի վրա երբեւիցե ապրած ամենափոքր կապիկի մնացորդները: Նրա քաշը կազմել Է 3,5 կիլոգրամից ոչ ավելի: Այն մոտավորապես 12,5 մլն տարի առաջ ապրել Է Քենիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է iveScience-ը:

Ջեյմս Ռոսին՝ Ստոունի-Բրուքի ամերիկյան համալսարանի մարդաբանության պրոֆեսորը, Քենիայում կատարված պեղումների ժամանակ հայտնաբերել Է երեք փոքրիկ ատամներ, որոնք անատոմիական առումով չեն համապատասխանել կապիկների հայտնի տեսակներից ոչ մեկին: Նա եկել Է այն եզրակացության, որ ատամները պատկանում են այդ կենդանիների անհայտ տեսակին:

Գիտնականները չգիտեն, թե երբ եւ ինչու են այդ կենդանիներն անհետացել, բայց ենթադրում են, որ դրանք բնաջնջվել են՝ տանուլ տալով ուտելիքի համար նրբամարմին կապիկների հետ մրցակցությունը:

Ատամների այդ երեք նմուշները ներկայում գտնվում են Քենիայի ազգային թանգարանում: Դրանց ուսումնասիրությունը ցույց Է տվել, որ կենդանին սնվել Է տերեւներով ու մրգերով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am