ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման համար ԿԸՀ-ին, Ոստիկանությանն ու Արդարադատության նախարարությանը գումարներ կհատկացվեն

Armenpress 11:33, 8 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության որոշմամբ դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Ոստիկանությունն ու Արդարադատության նախարարությունը կառավարության պահուստային ֆոնդից դրամական միջոցներ կստանան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այսպիսի որոշում կայացվեց նոյեմբերի 8-ին կայացած կառավարության նիստում:

«Առաջարկվում է 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների  նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2018 թվականին հատկացնել 2 մլրդ 707 մլն 144  հազար դրամ, Արդարադատության նախարարությանը հատկացնել 10 մլն դրամ,  Ոստիկանությանը հատկացնել 234 մլն 224.8 հազար դրամ»,- ասաց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am