Կոտայքի մարզպետը և Սասուն Միքայելյանը ԱԺ արտահերթ ընտրություններին կառաջադրվեն ռեյտինգային ընտրակարգով

Armenpress 16:06, 7 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը և ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվեն Կոտայքի մարզում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 7-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

«Ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու եմ Կոտայքի մարզի թիվ 10 ընտրատարածքում: Սասուն Միքայելյանը նույնպես առաջադրվելու է: Երկուսիս վերաբերյալ արդեն քաղաքական որոշում կա»,- ասաց Պետրոսյանը:

Մարզպետի խոսքով՝ ինքը մրցունակ թեկնածու կլինի իր ընտրատարածքում:

«Մրցունակ թեկնածու կլինեմ: Դա գալիս է այն համոզումից, որ անցած տարի «Ելք» դաշինքի կողմից ևս առաջադրված եմ եղել այդ ընտրատարածքում»,- նշեց մարզպետը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am