Արարատի մարզպետը ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցի ռեյտինգային ընտրակարգով

Armenpress 14:26, 7 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի ռեյտինգային ընտրակարգով՝ Արարատի մարզից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 7-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց Գարիկ Սարգսյանը:

«Մասնակցելու եմ ընտրություններին, ներկայացնելու եմ «Իմ քայլը» դաշինքը, առաջադրվելու եմ ռեյտինգային ընտրակարգով Արարատի մարզում: Փորձելու ենք ամեն ինչ անել, որպեսզի ընտրություններն ընթանան հանգիստ, և ժողովուրդը կատարի իր կամարտահայտությունը»,- ասաց Սարգսյանը:

Մարզպետի խոսքով՝ ինքն այժմ չի պատկերացնում իր հավանական մրցակիցներին: Իսկ իր ու նրանց ունեցած ռեյտինգները պարզ կդառնան ընտրություններից հետո:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am