Թրամփը դեմոկրատներին շնորհավորեց Ներկայացուցիչների պալատի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ

Armenpress 10:20, 7 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դեմոկրատներին շնորհավորել Է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի միջանկյալ ընտրություններում տարած հաղթանակի առթիվ՝ զանգահարելով ստորին պալատում Դեմոկրատական կուսակցության խմբակցության ղեկավար Նենսի Փելոսիին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, տեղական ժամանակով նոյեմբերի 6-ի երեկոյան Twitter-ի իր Էջում գրել Է Փելոսիի օգնական Դրյու Հեմմիլը:

«Նախագահ Թրամփը Փելոսիին զանգահարել Է 23:45-ին՝ շնորհավորելու Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն նվաճելու կապակցությամբ,- նշել Է Հեմմիլը:- Նա երախտագիտություն Է հայտնել դեմոկրատների առաջնորդին երկու կուսակցությունների համագործակցության նրա կոչի համար, որը նա արել Է հաղթանակի առթիվ իր հայտարարության մեջ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am