Երևանի ավագանու որոշմամբ 14 երեխա ունեցող Շաբոյանների ընտանիքին տրամադրվելու է անհատույց սենյակ

Armenpress 21:16, 6 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևանի առաջիկա ավագանու նիստում ավագանու որոշմամբ 14 երեխա ունեցող Շաբոյանների ընտանիքին տրամադրվելու է անհատույց սենյակ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին իր ֆեյսբուքի էջում գրել է Երևանի  ավագանու «Լույս» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանը: 

«2017թ․ օգոստոս ամսին ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանի և Երևանի ավագանու անդամ Անի Սամսոնյանի հետ այցելեցինք Նոր Նորքի հանրակացարաններ և ծանոթացանք Շաբոյանների ընտանիքին, ովքեր 14 երեխանեի հետ միասին վարձով բնակվում էին հանրակացարանային մեկ սենյակում և դժվարությամբ հասցնում իրենց հոգսերը բավարարել: Երկար ժամանակ Շաբոյանները գտնվում էին մեր ուշադրության կենտրոնում։ Այսօր ուրախ եմ հայտնելու, որ առաջիկա ավագանու նիսոտւմ ավագանու որոշմամբ Շաբոյաններին պետք է տրամադրենք ավելի մեծ և հարմարավետ սենյակ, որտեղ Շաբոյանները առնվազն 10 տարի անհատույց կբնակվեն»,- գրել է նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am