Հարձակվող Արթուր Միրանյանը միացել է «Փյունիկ»-ին  

Armenpress 13:19, 6 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արթուր Միրանյանը հանդես կգա Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի հարձակման կազմում:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ակումբից: Հարձակվող Արթուր Միրանյանը մարզվում է «Փյունիկի» հետ, սակայն դեռ պայմանագիր չի ստորագրել: Հույս ունենք՝ 22-ամյա ֆուտբոլիստը շուտով կկարողանա օգնել մեր թիմին:  Հիշեցնենք, որ Միրանյանը 2017/18 մրցաշրջանի առաջին հատվածում հանդես էր գալիս «Փյունիկում»:

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 13-րդ տուրից հետո «Փյունիկը» մրցաշարային աղյուսակում 4-րդն է և ունի 24 միավոր: Առաջատարը 28 միավորով «Ալաշկերտն» է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am