Քուվեյթի արտգործնախարարն ընդունել է Հայաստանի նորանշանակ դեսպանին 

Armenpress 21:45, 5 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քուվեյթի փոխվարչապետ, արտգործնախարար Շեյխ Սաբահ Խալեդ ալ-Համադ ալ-Սաբահ նոյեմբերի 5-ին ընդունել է Հայաստանի նորանշանակ դեսպան Սարմեն Բաղդասարյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Քուվեյթի Ազգային լրատվական գործակալությունը:

Սարմեն Բաղդասարյանը Քուվեյթում ՀՀ դեսպանի պաշտոնին էր նշանակվել 2018 թվականի սեպտեմբերին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am