Ռոս Էջլին դարձել է առաջին մարդը, որը լողալով շրջանցել է Մեծ Բրիտանիան

Armenpress 10:45, 5 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի Ռոս Էջլին սահմանել Է համաշխարհային ռեկորդ՝ դառնալով պատմության մեջ առաջին մարդը, որը լողալով շրջանցել Է Մեծ Բրիտանիա կղզին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Sky News հեռուստաալիքը:

Ինչպես նշել Է հեռուստաալիքը, ռեկորդակիրը լողահերթն սկսել Է հունիսի 1-ին՝ ժամացույցի սլաքի ուղղությամբ շրջանցելով կղզին: Էջլին օրական ջրում Է գտնվել 12 ժամ, նրան ուղեկցել Է կատամարան, որտեղ նա գիշերել Է: Ամբողջ ժամանակ բրիտանացին ոչ մի անգամ ափ չի իջել: Նրան 157 օր Է պահանջվել 3317 կիլոմետրը հաղթահարելու համար:

Էջլին խոստովանել Է, որ իրեն բազմիցս խայթել են մեդուզաները՝ մինչեւ մաշկի այրվածքները, միեւնույն ժամանակ ինքը դարձել Է գեղեցկագույն մայրամուտների ականատեսը: Լողահերթի ընթացքում նա կերել Է 640 բանան՝ Էներգիայի ծախսած ծավալը՝ 500 հազար կալորիա, վերականգնելու համար:

33-ամյա Էքստրեմալի համար նվաճումը դարձել Է արդեն երրորդը, որը գրանցվել Է Գիննեսի ռեկորդների գրքում:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am