Եթե Հայաստանում գեթ մեկ ռազմագերի լիներ, ապա հայկական կողմը պատրաստակամություն կհայտներ ռազմագերիներին փոխանակելու. Արծրուն Հովհաննիսյան

Armenpress 20:59, 2 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթե Հայաստանում գեթ մեկ ռազմագերի լիներ, ապա հայկական կողմը պատրաստակամություն կհայտներ ռազմագերիներին փոխանակելու համար: Այդ մասին Ֆեսյբուքի իր էջում գրել է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Ճիշտ է՝ Ադրբեջանը վաղուց հնչեցրել է այդ թվերը։ Դրանք ծիծաղ են առաջացնում, եթե չվերաբերվեին մարդկանց ճակատագրերին։ Մենք այդքան անլուրջ չենք վերաբերվում մարդկային կյանքերին։ Եթե Հայաստանում գեթ մեկ ռազմագերի լիներ, ապա հայկական կողմը պատրաստակամություն կհայտներ ռազմագերիներին փոխանակելու համար, համապատասխան քայլեր կձեռնարկվեին։ Թվերին լիարժեք տիրապետում է Արցախը, և կարծում եմ՝ Դավիթ Բաբայանը այդ մասին տվել է համապատասխան մեկնաբանություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշել է Հովհաննիսյանը: Ըստ «Ինտերֆաքս Ադրբեջանի» հրապարակման՝  Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է փոխանակել գերիներին ու ձերբակալվածներին «բոլորին բոլորի հետ» սկզբունքով։ Ներկայում Ադրբեջանում պահվում է ՀՀ 3 քաղաքացի՝ Արսեն Բաղդասարյանը, Կարեն Ղազարյանը և Զավեն Կարապետյանը։ Հայկական կողում ևս Ադրբեջանի 3 քաղաքացի կա՝ դիվերսանտներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը, նաև զինծառայող Էլնուր Հուսեյնզադեն, ով ևս դիվերսիոն փորձի մասնակից է եղել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am