«Արսենալ»-ը հաղթել է և դուրս եկել լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ. Մխիթարյանը մասնակցել է խաղին

Armenpress 08:55, 1 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության 4-րդ շրջանում «Արսենալ»-ն ուժերը չափեց «Բլեքփուլ»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` զինագործները խաղի հաշիվը բացեցին խաղի 33-րդ րոպեին, աչքի ընկավ Լիխտշտայները: Երկրորդ կեսի 50-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրկնապատկեց Սմիթը: «Բլեքփուլ»-ից Օ`Քոնորը 66-րդ րոպեին խփեց հեղինակության գնդակը՝ 2:1:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը թիմի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

«Արսենալ»-ը դուրս եկավ Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am