«Փյունիկ»-ը չհաղթեց «Արցախ»-ին

Armenpress 16:40, 31 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 14-րդ տուրը մեկնարկեց «Արցախ»-«Փյունիկ» խաղով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախկին «Միկա» ստադիոնում կայացած հանդիպման առաջին կեսում թիմերը չօգտագործեցին իրենց հնարավորություններ: Երկրորդ կեսում ևս դարպասի գրավում չարձանագրվեց: Հանդիպումն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով:

«Փյունիկ»-ն ունի 21 միավոր և մրցաշարային աղյուսակում 4-րդ տեղում է: 8-րդ տեղում նույնքան միավորով «Արցախ»-ն է:

Առաջնության այս տուրում միմյանց դեմ կմրցեն նաև «Արարատ»-«Բանանց», «Շիրակ»-«Գանձասար-Կապան», «Արարատ»-«Արմենիա-Ալաշկերտ» զույգերը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am