ՀՀ վարչապետի աշխատակազմի ավտոմեքենաների թիվը կրճատվում է

Armenpress 13:47, 31 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի աշխատակազմից մի քանի ավտոմեքենաներ կամրացվեն ՀՀ նախագահի աշխատակազմին, ՀՀ պետական վերահսկողական ծառայության և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության նոյեմբերի 1-ի նիստի օրակարգում:

Որոշման նպատակն է վերը նշված մարմինների աշխատակազմերի բնականոն աշխատանքային ռեժիմն ապահովելը:

Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է ՀՀ վարչապետի աշխատակազմից հետ վերցնել և ՀՀ Նախագահի աշխատակազմին ամրացնել 2 ավտոմեքենա, ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը 2 ավտոմեքենա և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը 3 ավտոմեքենա:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am