Ռոբերտ Արզումանյանի կարիերայի առաջին և վերջին ակումբները կանցկացնեն նրա հրաժեշտի խաղը

Armenpress 21:47, 30 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրում վաղը՝ հոկտեմբերի 31-ին, կայանալու է «Արցախ»-«Փյունիկ» հանդիպումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նախկին «Միկա» ստադիոնում կայանալիք հանդիպումից հետո երկու ակումբները, երկրպագուները հրաժեշտ կտան վերջերս պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտած Ռոբերտ Արզումանյանին:

Խորհրդանշական է, որ Արզումանյանին հրաժեշտ կտան իր առաջին և վերջին թիմերը՝ «Փյունիկը», որտեղ նա սկսել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան և «Արցախը», որտեղ նա ավարտել է այն:

Հայտնի է, որ Ռոբերտ Արզումանյանն աշխատանքի է անցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում` սկաուտինգի բաժնում: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am