Հայաստանի ներկայացուցիչները կանանց աշխարհի առաջնություն կմեկնեն նոյեմբերի 1-ին  

Armenpress 13:56, 30 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի կանանց թիմի երկու ներկայացուցիչներն աշխարհի առաջնությանը կմեկնեն նոյեմբերի 1-ին:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Կանանց աշխարհի առաջնությանը մասնակցում են Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը:

 Այս տարի աշխարհի առաջնությունն անցկացվում է Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում: Այն կմեկնարկի նոյեմբերի 2-ին և կավարտվի 23-ին: Մրցաշարին մասնակցում են 28 երկրի ներկայացուցիչներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am