Հրաչյա Սարգսյանը նշանակվեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ

Armenpress 15:19, 29 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի հոկտեմբերի 29-ին հրավիրված արտահերթ նիստում ավագանու որոշմամբ Հրաչյա Սարգսյանը նշանակվեց քաղաքապետի առաջին տեղակալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հարցին կողմ քվեարկեցին ավագանու 55 անդամներից 52-ը, դեմ` ավագանու մեկ և ձեռնպահ՝ 2 անդամ:

Հրաչյա Սարգսյանը ավագանու անդամներին ներկյացնելով իր ինքնակենսագրությունը, նշեց, որ քաղաքապետարանում և Երևանում արդյունավետ բարեփոխուների կատարման համար առաջնորդվելու է ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի փաստաթղթերում ընդգրկված «Լավ կառավարում» սկզբունքով, որտեղ կարևոր են օրենքի գերակայությունը, թափանցիկությունը, ներգրավվածությունը, օպերատիվությունը և այլն:

«Այս մոտեցումները հնարավորություն կտան իրականացնել ինստիտուցիոնալ բարեփոխումներ` միտված քաղաքի երկարաժամկետ զարգացմանը»,-նշեց Հրաչյա Սարգյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am