Ծանրորդ Տաթև Հակոբյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն

Armenpress 15:27, 27 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական թիմը կրկին մեդալ է նվաճել Եվրոպայի երիտասարդների առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մինչև 23 տարեկանների պայքարում Հայաստանի ներկայացուիցչ Տաթև Հակոբյանը 90 կգ քաշային կարգում պոկեց 105 կգ և հրեց 129 կգ: Երկամարտի 234 կգ արդյունքով Հակոբյանը գրավեց առաջին հորիզոնականը` դառնալով Եվրոպայի երիտասարդների չեմպիոն:

Ավելի վաղ` մեդալակիրներ էին դարձել Վարազդատ Լալայանը, Արսեն Մարտիրոսյանը, Արփինե Դալալյանը և Դիանա Աղաբեկյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am