Տնտեսության մեջ քամի ցանողները ի պատասխան փոթորիկ կստանան. Նիկոլ Փաշինյան

Armenpress 13:59, 27 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավով արձանագրում է, որ Հայաստանի տնտեսության կառուցվածքն այնպիսին է, որ երկրի տնտեսության վիճակը երբեմն կախված է 1-2 ընկերության գործունեությունից կամ տրամադրությունից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարն այս մասին ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Մեր տնտեսության կառուցվածքն այնպիսին է, որ, ցավոք սրտի, տնտեսության վիճակը երբեմն կախված է մեկ-երկու ընկերության գործունեությունից կամ տրամադրությունից: Օրինակ, որ մի գործարանի սեփականատեր այդ օրը վատ տրամադրությամբ արթնանա, կարող է մտքով անցնել, որ տնեսության մեջ մինի փոթորիկ առաջացնի: Ես հույս ունեմ` այդպիսի մարդիկ բոլորը գիտեն, որ մենք իրենց տեղերը գիտենք և քամի չեն ցանի, որովհետև ի պատասխան փոթորիկ կստանան»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am