Երևանի մի շարք փողոցներում 10 բալանոց խցանումներ են

Armenpress 19:55, 26 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի մի շարք փողոցներում, տեղական ժամանակով, ժամը 19:50-ի դրությամբ, 10 բալանոց (երթևեկության արագությունը՝ մինչև 3 կմ/ժամ) խցանումներ են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ըստ yandex.ru/maps-ի, 10 բալանոց խցանումներ են, մասնավորապես, Մաշտոցի պողոտայում՝ Կորյունի փողոցից Թումանյան փողոց հատվածում, Սայաթ-Նովայի պողոտայում, Մոսկովյան փողոցում, Կորյունի փողոցում, Թումանյան փողոցի՝ մինչև Թումանյան փողոց հատվածում: 10 բալանոց խցանումներ են նաև Կոմիտասի և Ազատության պողոտաներում և Դավիթ Բեկի փողոցներում:

Երթևեկությունն ավելի փոքր չափով արգելակված է նշված հատվածներին հարակից և մի շարք այլ փողոցներում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am