Մահացել է կոմպոզիտոր եւ դիրիժոր Բորիս Տեմիրկանովը

Armenpress 13:43, 26 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 82-րդ տարում երկարատեւ հիվանդությունից հետո վախճանվել Է ռուսաստանցի դիրիժոր եւ կոմպոզիտոր, Կաբարդա-Բալկարիայի Պետական ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Բորիս Տեմիրկանովը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել են Կաբարդա-Բալկարիայի մշակույթի նախարարության մամուլի ծառայությունում: Գործակալության զրուցակիցը ճշտել Է, որ հուղարկավորությունը տեղի կունենա արտիստի հայրենիքում՝ Կաբարդա-Բալկարիայում, օրն առայժմ նշանակված չԷ:

Տեմիրկանովը Ռուսաստանի ժողովրդական արտիստ Է, Կաբարդա-Բալկարիայի Հանրապետության պետական մրցանակի դափնեկիր, Սանկտ Պետերբուրգի Պետական ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Յուրի Տեմրիկանովի ավագ եղբայրը: Երկար ժամանակ եղել Է Կաբարդա-Բալկարիայի Հանրապետության Պետական ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը, ԿԲՀ-ի Կոմպոզիտորների միության նախագահը: Մինչեւ 1991 թվականն զբաղեցրել Է ԿԲՀ-ի մշակույթի նախարարի պաշտոնը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am