Լևոն Արոնյանը և Հրատ Մելքումյանը կրկին ոչ-ոքի են խաղացել

Armenpress 10:03, 26 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի անդամներ Լևոն Արոնյանը և Հրանտ Մելքումյանը շարունակում են ելույթները Մեն կղզու մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 6-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Բաշկարան Ադհիբանի հետ, միավորը մրցակցի հետ կիսեց նաև Հրանտ Մելքումյանը:

Այս տուրից հետո Հայաստանի երկու ներկայացուցիչներն էլ ունեն 4 միավոր և առաջատարներից հետ են մեկական միավորով:

Մեն կղզու մրցաշարին մասնակցում ե 150 շախմատիստներ: Այն մեկնարկել է հոկտեմբերի 20-ին և կեզրափակվի 28-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am