Հակամարտության կողմերը պետք է աշխատեն միմյանց հետ , և ի վերջո նրանք պետք է կարողանան գտնել լուծումը. Ջոն Բոլթոն

Armenpress 15:04, 25 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը մնում է Հայաստանի քաղաքական օրակարգի առաջնային կարևորության հարցերից մեկը: Այս մասին հոկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հայաստանում գտնվող ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:

«Խնդրի լուծումը բարդ է: Եթե այն հեշտ լիներ, արդեն վաղուց կարգավորված կլիներ: Ես իմ այցով չեմ եկել ազդարարելու ամերիկյան քաղաքականության փոփոխություն, կամ  նոր լուծումներ առաջարկելու այս հարցում: Կողմերը պետք է աշխատեն միմյանց հետ , և ի վերջո նրանք պետք է կարողանան գտնել լուծումը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Բոլթոնը՝ մեջբերելով մեկ այլ երկարատև հակամարտության հետ կապված իր նախկին վերադասներից՝ պետքարտուղար Ջիմ Բեյքերի խոսքերը. «Երևի ոչ ոք ավելի շատ խաղաղություն չի ուզում, քան իրենք՝ կողմերը»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am