Երեք շախմատիստ գլխավորում են Ծաղկաձոր Օփենի մրցաշարային աղյուսակը

Armenpress 16:43, 24 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղի ունեցան Ծաղկաձոր Օփեն միջազգային մրցաշարի 4-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 4-րդ տուրում մրցաշարի միանձնյա առաջատար Արթուր Հողմրցյանը պարտվեց Հայկ Մարտիրոսյանին: Այս տուրում կարևոր հաղթանակներ տոնեցին նաև Սուսաննա Գաբոյանը և Արսեն Մնացականյանը: 4-րդ տուրից հետո Սուսաննա Գաբոյանը, Հայկ Մարտիրոսյանը և Արսեն Մնացականյանը վաստակել են 3.5-ական միավոր և գլխավորում են աղյուսակը: 5-րդ տուրում առաջատարներից երկուսը՝ Մարտիրոսյանը և Գաբոյանը կմրցեն միմյանց դեմ, իսկ Մնացականյանի մրցակիցը կլինի Սարգիս Մանուկյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am