Թրամփը եւ Պուտինը Փարիզում կքննարկեն լիաֆորմատ գագաթնաժողովի հնարավորությունը. Բոլթոն

Armenpress 12:51, 24 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը չի բացառել հաջորդ տարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Վաշինգտոն այցելելու հնարավորությունը լիաֆորմատ գագաթնաժողով անցկացնելու համար, ինչին կհետեւի Դոնալդ Թրամփի այցը Մոսկվա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք ակնկալում ենք, որ Փարիզում կքննարկվի լիաֆորմատ հանդիպումը, եւ նախ հաջորդ տարի լիարժեք գագաթնաժողովի հնարավորություն կլինի Վաշինգտոնում, ինչից հետո նույն տարի ավելի ուշ կլինի Թրամփի պատասխան այցը Մոսկվա»,- ասել Է Բոլթոնը «Ինտերֆաքս»-ին:

Պատասխանելով այն հարցին, թե ուժի մեջ մնում Է արդյոք Վաշինգտոն այցելելու Պուտինին արված հրավերըհ, նա ասել Է. «Այո, այն ուժի մեջ Է»: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 23-ին հայտարարել Է, որ նոյեմբերին Փարիզում հավանաբար հանդիպում կանցկացնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Կարծում եմ, որ, հավանաբար, մենք կհանդիպենք»,- ասել Է նա լրագրողներին՝ խոսելով Փարիզ իր պլանավորվող ուղեւորության մասին, որտեղ նոյեմբերի 11-ին նշելու են Առաջին համաշխարհային պատերազմի ավարտման հարյուրամյակը: «Հանդիպումը դեռեւս կազմակերպված չԷ: Հավանաբար, դա կարվի»,- հավելել Է Թրամփը: Նախագահների հանդիպման մասին հոկտեմբերի 23-ին պատմել Էր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը: Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը դրա հնարավորությունը քննարկել Է Պուտինի հետ կայացած զրույցի ընթացքում եւ հանդիպմանը համաձայնությունը հավաստել մամուլի ասուլիսում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am