Թրամփը հաստատել Է Փարիզում Պուտինի հետ հանդիպման հնարավորությունը

Armenpress 10:30, 24 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 23-ին հայտարարել Է, որ նոյեմբերին Փարիզում հավանաբար հանդիպում կանցկացնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CNBC հեռուստաալիքը:

«Կարծում եմ, որ, հավանաբար, մենք կհանդիպենք»,- ասել Է նա լրագրողներին՝ խոսելով Փարիզ իր պլանավորվող ուղեւորության մասին, որտեղ նոյեմբերի 11-ին նշելու են Առաջին համաշխարհային պատերազմի ավարտման հարյուրամյակը: «Հանդիպումը դեռեւս կազմակերպված չԷ: Հավանաբար, դա կարվի»,- հավելել Է Թրամփը: Նախագահների հանդիպման մասին հոկտեմբերի 23-ին պատմել Էր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը: Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը դրա հնարավորությունը քննարկել Է Պուտինի հետ կաացած զրույցի ընթացքում եւ հանդիպմանը համաձայնությունը հավաստել մամուլի ասուլիսում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am