Հրանտ Մելքումյանը հաղթանակ տոնեց Մեն կղզու մրցաշարի 4-րդ տուրում

Armenpress 09:39, 24 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը Մեն կղզու մրցաշարի առաջատարներից հետ է մեկ միավորով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 4-րդ տուրում Արոնյանի մրցակիցը Իսրայել ներկայացուցիչ Բորիս Գելֆանդն էր: Սակայն պարտիայի 18-րդ քայլին համաձայնեցին կիսել միավորը: Հայաստանի մյուս ներկայացուցիչը` Հրանտ Մելքումյանը հաղթանակ տոնեց:

Արոնյանն այժմ ունի 3 միավոր, նույնքան միավոր ունի նաև Մելքումյանը: Առաջատարները 4-ական միավորով Հաու Վագն ու Արկադի Նայդիշն են:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am