Հակառակորդի կողմից արձակված կրակոցից ժամկետային զինծառայող է վիրավորվել

Armenpress 18:29, 23 Հոկտեմբեր, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12:10-ի սահմանում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1999թ. ծնված Հայկ Գրիգորիի Սարգսյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է հոսպիտալ: Վիճակը գնահատվում է բավարար: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am