ՌԴ նախագահի խորհրդականը գրեթե անսահմանափակ է համարում ԵԱՏՄ-ում Հայաստանի հետ համագործակցության ներուժը

Armenpress 17:45, 23 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն իրեն գտել է Եվրասիական տնտեսական միությունում, և այդտեղ Հայաստանի հետ համագործակցության ներուժը գրեթե անսահմանափակ է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՌԴ նախագահի խորհրդական, հայտնի տնտեսագետ Սերգեյ Գլազևը:

«Մենք շատ ուրախ ենք, որ Հայաստանն իրեն գտավ ԵԱՏՄ-ում: Տնտեսությունը դինամիկ զարգանում է, և բազմաթիվ տաղանդավոր անձինք ցանկանում են աշխատել ԵԱՏՄ շուկայում: Այն գիտատեխնիկական ներուժը, որը Հայաստանում պահպանվել է, օգնում է ռուս գործընկերներին վերականգնել արտադրությունը ժամանակակից տեխնոլոգիաների հիման վրա»,- ընդգծեց նա:

Սերգեյ Գլազևը նշեց, որ Հայաստանի համար ԵԱՏՄ շուկան հասկանալի է ու ըմբռնելի, և համագործակցության ներուժը գրեթե անսահմանափակ է: Նա վստահություն հայտնեց, որ Հայաստանն իրեն հարմարավետ կզգա ԵԱՏՄ-ում:

Նա նաև նկատեց, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am