ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հետ աշխատելու խնդիր չի տեսնում

Armenpress 13:42, 23 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը խնդիր չի տեսնում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ աշխատելու հարցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Գրիգորյանն՝ անդրադառնալով նախկին իշխանության թեկնածու հետ աշխատելու մասին դիտարկմանը:

«Կաշխատենք՝ ինչպես, որ հարկ եղավ: Սա անձնական նախապատվությունների հարց չէ: Ամեն մեկն ունի իր պաշտոնական պարտականությունները և այդ պարտականությունների շրջանակներում պարտավոր է աշխատել, համագործակցել ցանկացած մեկի հետ»,-ասաց թեկնածուն:

 Գրիգորյանը նշեց, որ ՍԴ դատավորի ընտրությունը քաղաքական գործընթաց է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am