ԵՄ-ն պատրաստ Է Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի նախագծից հանել ամենավիճելի ձեւակերպումը. Financial Times

Armenpress 11:35, 23 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելն առաջարկում Է հանել ամենավիճելի ձեւակերպումը Brexit-ի մասին համաձայնագրի նախագծից, որը վերաբերում Է Հյուսիսային Իռլանդիայի սահմանին՝ փորձելով փակուղուց հանել Լոնդոնի հետ բանակցությունները: Հոկտեմբերի 23-ին այս մասին հայտնել Է Financial Times (FT) թերթը՝ վկայակոչելով եվրոպացի դիվանագետների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թերթի տվյալներով՝ Brexit-ի շուրջը Եվրամիության գլխավոր բանագնաց Միշել Բառնիեն «պատրաստ Է (փաստաթղթից) հանել Հյուսիսային Իռլանդիային առնչվող հղումները, որոնք ենթադրում են (Միացյալ Թագավորության այդ տարածաշրջանի) պահպանում Եվրամիության «մաքսային տարածքում»: Բրյուսելի այս առաջարկությունը հարուցել Է Լոնդոնի ամենասուր արձագանքը, եւ ըստ Էության ձախողման եզրին Է դրել ամփոփիչ համաձայնագրի պայմանների շուրջը երկկողմ բանակցությունները:

Անդրադառնալով այդ ճանապարհին հնարավոր փոզիջումներին՝ Մեյը հոկտեմբերի 22-ին բրիտանացի խորհրականներին տեղեկացրել Է, որ «ԵՄ այժմ ակտիվորեն աշխատում Է Մեծ Բրիտանիայի հետ Միացյալ Թագավորության եւ Եվրամիության ժամանակավոր մաքսային տարածքի վերաբերյալ հանդիպական արաջարկության շուրջն» ի տարբերություն Հյուսիսային Իռլանդիայի նկատմամբ կոնկրետ միջոցների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am