Երկիրը կառավարում է «գողական երազանքը». Գրիգոլ Վաշաձե

Armenpress 11:18, 23 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեր երկիրը կառավարում Է «գողական երազանքը»: Այդ մասին, ինչպես հայտնել Է «Գրուզիա Online»-ը հայտարարել Է «Ուժը միասնության մեջ Է» միավորված ընդդիմությունից Վրաստանի նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա խոսքով՝ իշխանությունները երկիրը կառավարում են 90-ական թվականների մեթոդներով:

«Երկիրը կառավարում Է զինված ելուզակախումբը, որը պետք Է փոխարինվի ընտրությունների ճանապարհով: Մարդիկ զայրացած են այն ձայնագրություններից, որոնք ցուցադրում են «Ռուսթավի-2»-ը եւ մյուս հեռուստաալիքները: Դա վրդովվեցուցիչ Է, սարսափազդու եւ սրտխառնոց Է առաջացնում: Մեր երկիրը կառավարում Է «գողական երազանքը»: Նույնիսկ «օրենքով գողերն» ունեն որոշ կանոններ, իսկ նրանք ոչ մի կանոն չունեն: Դա մաֆիա Էլ չԷ, այլ ինչ-որ անօրինական զինված ավազակախումբ, որը դուրս Է եկել բարոյականության, Սահմանադրության, օրենքի ու մեր քաղաքական համակարգի շրջանակներից: Այնպես որ նրանց վերադարձն անհնարին Է»,-ասել Է Վաշաձեն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am