Թրամփն իրեն նացիոնալիստ է համարում

Armenpress 09:48, 23 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իրեն ազգայնական Է համարել՝ այդ կերպ իրեն հակադրելով գլոբալացման կողմնակիցներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Արմատական դեմոկրատները ցանկանում են իշխանությունը վերադարձնել կոռումպացված, իշխանության տենչով համակված գլոբալիստներին: Դուք գիտե՞ք, թե ովքեր են գլոբալիստները: Գլոբալիստն այն մարդն Է, ով ցանկանում Է, որ գործերը լավ ընթանան ամբողջ աշխարհում, եւ, ճիշտն ասած, չի մտահոգվում իր սեփական երկրի մասին»,- հայտարարել Է Միացյալ Նահանգների ղեկավարը՝ հոկտեմբերի 22-ին ելույթ ունենալով Տեխասի նահանգում կայացած հանրավաքում:

«Մենք չենք կարող դա մեզ թույլ տալ: Դուք գիտեք՝ կա մի այսպիսի բառ՝ «նացիոնալիստ», որը որոշ տեսակետից հնացած Է դարձել: Եվ ես ձեզ կասեմ. «Համարվում Է, որ այդ բառը չպետք Է գործածել, բայց ես նացիոնալիստ եմ: Ես նացիոնալիստ եմ»,- ասել Է Թրամփը:

«Նացիոնալիստ, ինձ դուր Է գալիս այս բառը, գործածեք այս բառը»,- հավելել Է ԱՄՆ-ի նախագահը հանրահավաքի մասնակիցների խրախուսական բացականչությունների ներքո, որոնք ի պատասխան սկսել են վանկարկել «ԱՄՆ» բառը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am