Ուկրաինան ԱՀԿ է դիմել Հայաստանի եւ Ղրղզստանի մաքսատուրքերի դեմ բողոքով

Armenpress 20:16, 22 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինան դիմել է Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը`բողոքարկելու Հայաստանի եւ Ղրղզստանի կողմից կիրառվող հակադեմպինգային մաքսատուրքերը, որոնք կապված են Ուկրաինայի արտադրության պողպատի խողովակների որոշ տեսակների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով «Ռոյթերս»-ին, այս մասին ասված է հոկտեմբերի 22-ին ԱՀԿ-ի կողմից հրապարակված փաստաթղթերում:

Ուկրաինան նշել է, որ երկու երկրները պետք է աստիճանաբար կրճատեն մաքսատուրքերը, որոնք ավելին են, քան անհրաժեշտ է, հիմնված են սխալ որոշումների, ընթացակարգերի վրա:

Ուկրաինան արդեն ԱՀԿ նմանատիպ բողոք է ներկայացրել Ղազախստանի դեմ: ԱՀԿ կանոնների խախտման մեջ մեղադրվող երկրները 60 օր ունեն խնդրի կարգավորման համար, հակառակ դեպքում՝ Ուկրաինան կարող է դիմել ԱՀԿ-ին՝ որոշում կայացնելու խնդրանքով։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am