Ֆուտբոլային ակումբները խախտում են լեզվի մասին օրենքը. ՀՖՖ դիմել է հորդորով

Armenpress 16:22, 22 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ; Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության ակումբներից որոշները խախտում են ՀՀ լեզվի մասին օրենքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀՖՖ-ն: «Վերջին շրջանում` հայկական ակումբներում ռուսաստանցի մարզիչների հայտնվելուց հետո, նկատվում է երևույթ, որը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան համարում է անընդունելի: Խոսքը հետխաղային մամուլի ասուլիսների ընթացքում ռուսախոս մարզիչների խոսքը զուգահեռ հայերեն չթարգմանելու մասին է: Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության տարածքում պետական լեզուն հայերենն է, և առաջնորդվելով ՀՀ լեզվի մասին օրենքով՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հորդորում է ֆուտբոլային ակումբներին չխախտել ՀՀ լեզվի մասին օրենքը և ապահովել ռուսերեն խոսքին զուգահեռ հայերեն թարգմանությունը հետխաղային ասուլիսների ժամանակ»,-ասված հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am