Ըմբիշ Գեորգի Կետոևը տապալեց մեկնարկային գոտեմարտն աշխարհի առաջնությունում

Armenpress 13:46, 22 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Գեորգի Կետոևը անհաջող մեկնարկեց աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հունգարիայում ընթացող աշխարհի առաջնության որակավորման առաջին գոտեմարտում Կետորն ուժերը չափեց ղազախ Մամեդ Իբրագիմովի հետ: Այն ավարտվեց 2:2 հաշվով, բայց Հայաստանը ներկայացնող ըմբիշը դուրս չեկավ 1/8 եզրափակիչ: Եթե Կետոևի հակառակորդը դուրս գա եզրափակիչ, ապա նա կպայքարի բրոնզե մեդալի համար:

Ավելի վաղ հաղթանակով էր մեկնարկել Դավիթ Սաֆարյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am