Թենիսիստ Կարեն Խաչանովն առաջին անգամ կարիերայում ընդգրկվել է ATP 20 լավագույնների շարքում

Armenpress 12:34, 22 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական արմատներով թենիսիստ Կարեն Խաչանովը ATP վարկանիշային աղյուսակում առաջին անգամ հայտնվել է 20 լավագույնների շարքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ATP նոր դասակրգման աղյուսակում Կարեն Խաչանովը 19-րդ հորիզոնականում է: Վերջինիս իր կարիերայի ընթացքում առաջին անգամ է ընդգրկվում 20 լավագույնների շարքում:

Դասակարգման աղյուսակի առաջատարը իսպանացի թենիսիտ Ռաֆայել Նադալն է: Լավագույն 10-յակում են նաև Ջոկովիչը, Ֆեդերերը, դել Պոտրոն, Զվերևը, Չիլիչը, Թիմը, Անդերսոնը, Իսները, Դիմիտրովը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am