ԱՄՆ-ում հյուրանոցն սկսել Է վճարել կենվորներին սմարթֆոնից հրաժարվելու համար

Armenpress 12:32, 22 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի հյուրանոցներից մեկն իր հյուրերին առաջարկել Է մասնակցել Digital Detox ակցիային՝ հրաժարվելով սմարթֆոններից իրենց մոտ մնալու ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է հյուրանոցի կայքում:

Այսպես, եթե կենվորը համաձայն Է հյուրանոցում մնալիս հանձնել իր բոլոր Էլեկտրոնային սարքերը, նրան 10 տոկոս զեղչ կտրամադրեն յուրաքանչյուր գիշերվա համար: Կանոնը վերաբերում Է բոլոր սարքերին՝ նոութբուքին, սմարթֆոնին, պլանշետին: Փոխարենը հյուրերին խոստանում են ամեն առավոտ տպագիր մամուլ բերել: Նաեւ կենվորներին առաջարկում են անվճար մեդիտացիայի սեանսների հաճախել: Digital Detox-ը մարդու կամավոր որոշումն Է սահմանափակելու իր գտնվելը Համացանցում: Օնլայն եւ օֆլայն ոլորտի մերձեցման պատճառով որոշակի ցանցային ալգորիթմներ սկսել են չափազանց ուժեղ ազդել մարդու վրա:

Օգտատերերը մշտապես փորձում են լինել օնլայնում, որպեսզի բաց չթողնեն ծանոթ կամ անծանոթ մարդկանց կյանքի իրադարձությունները: Նման ակցիա Է գործարկել նաեւ խոշոր խորտկարանային ցանցերից մեկը: Ընկերությունն անվճար վոփեր Է խոստացել յուրաքանչյուրին, ով հատուկ հավելվածի միջոցով կհանի իր տասն ընկերների եւ այդ մասին կհայտնի Facebook-ում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am