Թայվանի վարչակազմի ղեկավարը ժամանել Է մարդատար գնացքի վթարի վայր

Armenpress 10:35, 22 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թայվանի վարչակազմի ղեկավար Ցայ Ինվենը հոկտեմբերի 22-ի վաղ առավոտյան ժամանել Է մարդատար գնացքի վթարի վայր, որը 18 մարդու կյանք Է խլել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է կղզու Կենտրոնական լրատվական գործակալությունը:

Puyuma Express արագընթաց գնացքը Թայվանի հյուսիսի Իլան գավառում ռելսերից դուրս Է ընկել հոկտեմբերի 21-ին տեղական ժամանակով ժամը 16.50-ին: Շարժակազմը Շուլին քաղաքից ուղերորվել Էր Տայդուն: Վթարի պատճառը մինչ այժմ հայտնի չԷ: Վթարի պահին գնացքում եղել Է 366 մարդ:

Ըստ վերջին տվյալների՝ վթարի հետեւանքով զոհվել Է 18 մարդ, տուժել Է եւս 168 հոգի: Գործակալության տվյալներով Ցայ ինվենը պատահարի վայր Է ժամանել՝ ծանոթանալու նորոգման-վերականգնողական աշխատանքների ընթացքին, ինչպես նաեւ լսել Է համապատասխան գերատեսչությունների զեկույցները: Թայվանի վարչակազմի ղեկավարն աղետը որակել Է՝ «շատ ծանր»՝ ընդգծելով, որ մանրակրկիտ հետաքննություն կկատարվի վթարի պատճառները շուտափույթ պարզելու համար:

Նա հավելել Է, որ տրանսպորտի նախարարությունը հույս ունի տեղամասում երթեւեկությունն ամբողջ ծավալով վերականգնել երեք օրվա ընթացքում: Ցայ Ինվենն արդեն հիվանդանոցում այցելել Է տուժածներին ու նրանց հարազատներին եւ զորակցության խոսքեր ասել նրանց: Տեղական իշխանություններն այդ վթարն ամենախոշոր պատահարն են համարել երկաթուղում վերջին 37 տարվա ընթացքում: 1981 թվականի մարտին գնացքը բախվել Էր երկաթգծին կանգնած բեռնատարին ու դուրս ընկել ռելսերից: Դրա հետեւանքով զոհվել Էր 30, տուժել 130 մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am