Ֆուտբոլի Հայաստանի առաջնության առաջատարը «Լոռի»-ն է

Armenpress 21:41, 21 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի  12-րդ տուրից հետո առաջատարը շարունակում է մնալ Վանաձորի «Լոռի» ակումբը:

«Արմենպրես»-ի հաղղորդմամբ՝ վանաձորցիներն ունեն 23 միավոր: 22 միավոով երկրորդ տեղում Հայաստանի գործող չեմպիոն Երևանի «Ալաշկերտ»-ը: 20 միավորով եռյակի վերջում «Բանանց»-ն է:

Առաջնության 13-րդ տուրի խաղերը կկայանան հոկտեմբերի 27-28-ին: Միմյանց դեմ կմրցեն «Արարատ»-«Արցախ», «Գանձասար-Կապան»-«Արարատ-Արմենիա», «Լոռի»-«Բանանց» և «Փյունիկ»-«Շիրակ» զույգերը:           



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am