«Երևան 2800». հոբելյանական օրը մանուկները նշել են Մանկական զբոսայգում

Armenpress 20:12, 21 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյա հոբելյանի առթիվ Երևանի քաղաքապետարանի կողմից նախաձեռնած միջոցառումների շարքում Կիրովի անվան մանկական զբոսայգում երեխաների համար կազմակերպվել է «Արևային Երևան» խորագրով ծրագիրը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հատուկ փոքրիկ երևանցիների համար նախատեսված հարթակում ներկայացվել են աճպարարական հետաքրքիր հնարքներ, կրկեսային համարներ: Ելույթ են ունեցել մանկական երգի ու պարի խմբեր՝ Երևանին նվիրված կատարումներով, կազմակերպվել են նաև խաղ-մրցույթներ:

Միջոցառմանը տրամադրություն են նաև հաղորդել հեքիաթների ու մուլտֆիլմերի հերոսները: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am