Ռոբերտ Արզումանյանն ավարտեց կարիերան

Armenpress 13:58, 21 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանն ավարտեց կարիերան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արզումանյանն այս ամռանը պայմանագիր էր կնքել Երևանի «Արցախ»-ի հետ, որի կազմում այդպես էլ ոչ մի պաշտոնական խաղի չմասնակցեց: Վերջին շրջանում պաշտպանը վնասվածք պատճառով չէր մասնակցում խաղերին:

Ռոբերտ Արզումանյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կազմում 2005-2016 թվականների ընթացքում մասնակցել է 74 խաղի՝ դարձել 5 գոլի հեղինակ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am