Ցիպրասը պաշտոնապես գլխավորել է Հունաստանի ԱԳՆ-ն

Armenpress 15:40, 20 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԱՍՏԱՆԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը պաշտոնապես գլխավորել է երկրի արտաքին գործերի նախարարությունը. գործերի հանձնման արարողությունը տեղի է ունեցել այսօր առավոտյան: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, նախագահական պալատում երկրի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի ներկայությամբ Ցիպրասը երդում է տվել որպես ԱԳՆ ղեկավար: Այնուհետև ԱԳՆ-ում տեղի է ունեցել գործերի հանձնման արարողությունը:

Ցիպրասը ջերմորեն շնորհակալություն է հայտնել ԱԳՆ նախկին ղեկավար Նիկոս Կոտզիասին, ով մի քանի օր առաջ հրաժարական է ներկայացրել: Հունաստանի վարչապետի խոսքով՝ Կոտզիասին հաջողվել է միջազգային ասպարեզում բարձրացնել Հունաստանի դերը, ստեղծել արտաքին քաղաքականության նոր դոկտրին, պատրաստել և ստորագրել Մակեդոնիայի  անվանափոխության հետ կապված համաձայնագիրը:

   



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am