Արթուր Սարկիսովն օգնեց «Ենիսեյ»-ին միավոր վաստակել

Armenpress 15:15, 20 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Արթուր Սարկիսովը մասնակցեց «Ենիսեյ»-ի հերթական խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրում «Ենիսեյ»-ն արտագնա խաղում ուժերն էր չափում «Օրենբուրգ»-ի հետ: Հանդիպման ընթացքում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց, և թիմերը վաստակեցին մեկական միավոր:

Հայաստանի ազգային թիմի հարձակվող Արթուր Սարկիսովը թիմի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 79-րդ րոպեին:

«Ենիսեյ»-ն այս տուրից հետո 16-րդ տեղում է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am