Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. կաթողիկոսին

Armenpress 14:12, 20 Հոկտեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. կաթողիկոսին՝ ձեռնադրության և օծման 50 -ամյակի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի գրասենյակից, ուղերձում մասնավորապես ասվում է.

«Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսությունը Ձեր հովվապետությամբ շարունակում է բարոյական ու հոգևոր ամուր հենարան, ոգեշնչող ու միավորող ուժ մնալ մեր ժողովրդի համար: Բարձր գնահատականի են արժանի Ձեր անձնվիրական ջանքերը՝ ուղղված մեր ժողովրդի համախմբմանը, հայապահպանությանը, ազգային ու հոգևոր արժեքների պահպանմանը»:

Նախագահն Արամ Ա. կաթողիկոսին մաղթել է առողջություն, երկարակեցություն, անսպառ ուժ ու եռանդ` հայրապետական նվիրական առաքելության իրականացման ճանապարհին: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am