Վիլնյուսի կենտրոնական կամուրջները լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով

Armenpress 23:44, 19 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսի կենտրոնական երեք կամուրջները լուսավորվել են Հայաստանի Հանրապետության եռագույն դրոշի գույներով՝ Երևանի 2800-ամյակի կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր միկրբլոգում գրառում է կատարել Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը՝ գրառմանը կցելով Հայստանի դրոշի գույներով լուսավորված կամուրջների լուսանկարը:

«Վիլնյուսը բացառիկ ձևով նշում է Երևանի 2800-ամյակը. Քաղաքի կենտրոնական երեք կամուրջները լուսավորվել են Հայաստանի եռագույնի գույներով: Սա և՛ զարմանալի է, և՛ գեղեցիկ: Ես երախտագիտություն եմ հայտնում քաղաքապետ Ռեմի Սիմասիուսին և Վիլնյուսի քաղաքապետարանին: Լիտվայի սիրելի ընկերներ, շնորհակալ եմ»,- գրել է դեսպանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am