ՊՆ-ում տեղի է ունեցել 2018 թ. ամառային զորակոչի արդյունքների միջանկյալ ամփոփմանը նվիրված խորհրդակցություն

Armenpress 16:21, 19 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել 2018 թ. ամառային զորակոչի արդյունքների միջանկյալ ամփոփմանը նվիրված խորհրդակցություն։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:  «Խորհրդակցության ընթացքում զեկույցով հանդես եկան ՀՀ ԶՈւ երի գլխավոր զինկոմ, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը և ՀՀ ԶՈւ երի ռազմաբժշկական վարչության պետ, փ-գտ Գայանե Հովհաննիսյանը։ Քննարկվեցին տարբեր հարցեր, այդ թվում պահեստազորում հաշվառված բժիշկ-մասնագետների հավաքների կազմակերպման հարցը։ Որոշվեց մշակել հատուկ ծրագիր, որի համաձայն բժիշկների համար կկազմակերպվեն զինվորական հավաքներ»,- գրել է Հովհաննիսյանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am