Արմեն Սարգսյանն ընդունել է «ՓրայսուոթերհաուսԿուպերս» (PwC) ընկերության ներկայացուցիչներին

Armenpress 17:00, 18 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանւ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Փրայսուոթերսհաուս Կուպերս» (PwC) ընկերության ներկայացուցիչներին՝ PwC Ռուսաստանի և Եվրասիայի գործադիր գործընկեր, գլխավոր տնօրեն Իգոր Լոտակովին, PwC Ռուսաստանի գործընկեր Ինգա Շահնազարովային և PwC Արմենիա ընկերության գործադիր տնօրեն Վիկտոր Նալբանդյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Փրայսուոթերսհաուս Կուպերս»-ը աշխարհում խոշորագույն աուդիտ, հաշվապահություն, հարկային խորհրդատվություն, կորպորատիվ ֆինանսներ և իրավաբանական ծառայություն մատուցող ցանցերի անդամ է և գործունեություն է ծավալում 157 երկրում: 2007 թվականից ընկերությունն աշխատում է նաև Հայաստանում:

Հանդիպմանը քննարկվել են մեր երկրում ընկերության գործունեության ընդլայնմանը, մասնավորապես ներդրումային տեսանկյունից Հայաստանն ավելի ճանաչելի դարձնելու և օտարերկրյա ներդրումներ ներգրավելու ուղղությամբ հնարավոր ծրագրերն ու գաղափարները:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am