Անշարժ գույքի բնագավառում համաշխարհային ներդրումները հասել են ռեկորդային ցուցանիշի

Armenpress 15:41, 18 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամբողջ աշխարհում անշարժ գույքի օբյեկտներում կատարված ներդրումների ծավալը 2018 թվականին պատմության մեջ առաջին անգամ գերազանցել Է ռեկորդային 1,8 տրիլիոն ԱՄՆ-ի դոլարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Cushman & Wakefield ընկերության «Աշխարհի քաղաքները. պայքար ներդրումների համար» հաշվետվության մեջ: Հետազոտությունը հրապարակվել Է հոկտեմբերի 18-ին:

Ինչպես նշում են վերլուծաբանները, աշխարհի անշարժ գույքի ոլորտում ներդրումների ծավալը 2017 թվականի ցուցանիշի համեմատությամբ աճել Է 18 տոկոսով, չնայած աշխարհաքաղաքական անկայունությանը եւ տնտեսական աճի ընդհանուր դանդաղմանը:

Առեւտրային անշարժ գույքի օբյեկտներում ներդրումների աճն ապահովել են ասիացի ներդրողները: Ինչպես հետեւում Է հաշվետվությունից, Ասիան տարածաշրջանների թվում առաջատարն Է դարձել ե՛ւ որպես կապիտալի աղբյուր, ե՛ւ որպես ներդրումների գոտի: Համաշխարհային ներդրումների մոտավորապես 52 տոկոսն արվել Է հենց այնտեղ, իսկ միջազգային ներդրումների 45 տոկոսը եկել Է ասիական տարածաշրջանից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am